Պուտինն ու Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությանը:

Ըստ հաղորդագրության` Պուտինն ու Եվրախորհրդի նախագահը քննարկել են Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև հումանիտար ասպեկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների սկզբունքային գնահատականները։ Բացի այդ, ասվել է նաև, որ Կիևը լուրջ տրամադրվածություն չի դրսևորում խնդրի փոխընդունելի հանգուցալուծման որոնման առնչությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031