Բաժիններ՝

ԱԶԿ-ն նահանջել է նաև ՏԻՄ վարկանիշային աղյուսակում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ), ըստ «ORC» հետազոտական ընկերության իրականացրած սոցհարցումների, ետընթաց է արձանագրել Տեղական ինքնակառավարման բնագավառում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Եթե մինչ այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախ էր շահարկում այն փաստը, որ ԱԶԿ-ական ՏԻՄ ղեկավարներն ամենահաջողվածն են և նրանց վարկանիշը ավելի բարձր է ոչ ԱԶԿ-ականների համեմատությամբ, ապա վերջին սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ իշխող ԱԶԿ-ն նահանջել է նաև այս ցուցանիշով:

«ORC» հետազոտական ընկերությունը սոցհարցումներ է իրականացրել փետրվարի 10-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում Թուրքիայի 30 խոշոր քաղաքների և 51 նահանգայօն կենտրոնների բնակիչներին ուղղվել է հետևյալ հարցը. «Վերջին 3 տարվա կտրվածքով ինչպես եք գնահատում ձեր քաղաքապետի/նահանգապետի գործունեությունը: Արդյո՞ք այն հաջողված է»:

Ըստ հարցման արդյունքների ամենաբարձր վարկանիշ ունեցողը՝ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) ներկայացնող, մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031