
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 բեռնատար

Մարտի 13-ին, ժամը 10:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 բեռնատար։