«Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլև՝ նողկանք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամանակին ասել եմ, որ Արցախի մեծ մասը հանձնելուց ու պարտություն բերելուց հետո՝ կապիտուլյանտը փորձելու է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը։

Վերջին օրերի ընթացքում հրապարակային առնվազն 2 նման փորձ է արվել։

Արևմուտք-Ռուսաստան հակամարտության եռման պայմաններում տեղի ունեցան Նիկոլի «ֆրանսիական գաստրոլները» ։

Ի՞նչ օգուտ տվեց առանց լուրջ օրակարգի այցը Հայաստանին բացի սպասվող բացասական հետևանքներից՝ դժվար է ասել։

Աշխարհը փոխվել է։ Հիմա ոչ 90-ականներն են, և ոչ էլ ՝2000-ականների սկիզբը։ Աշխարհաքաղաքական մանյովրի հնարավորությունը սահմանափակ է։

Անհնար է բարեկամ ու դաշնակից լինել միաժամանակ և Ռուսաստանի, և ՆԱՏՕ-ի հետ։

Հայաստանն այսօր հստակ պետք է սատարի իր դաշնակցին միջազգային բոլոր հարթակներում։

Իսկ սրանք այս «նեղ մաջալին» արևմտամետ «խաղեր են տալիս»։

Մենք պետք է ընտրություն կատարենք դեպի հայ-ռուսական դաշինքի ամրապնդում և խորացում:

Հակառակ դեպքում մեր փոխարեն ընտրություն կկատարեն, իսկ մենք հերթական անգամ կկանգնենք «կոտրած տաշտակի» առաջ։

Իսկ Նիկոլի ու նրա թիմի «թուրքական խաղաղասիրական արշավանքը» ոչ միայն խղճահարություն է առաջացնում, այլև՝ նողկանք։

Հ.Գ. Մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք,այլ՝
անկելանոց։

Անորակելի է մուրացկանությունը քաղաքականության մեջ։
Գարեգին Նժդեհ»

Տեսանյութեր

Լրահոս