
Որսագողության դեպք է բացահայտվել

Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացած օպերատիվ տվյալն իրացրին մարտի 11-ին: Նրանք մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցում զննության ենթարկեցին «Նիսան Իքս Տերրա» մակնիշի մեքենան, որի հետևի նստելատեղի տեսանելի վայրից հայտնաբերվեց «ՄՌ-153» տիպի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող մեկփողանի հրացան, իսկ բեռնախցիկի տեսանելի վայրից՝ 40 տափաստանային արտույտ:
Վարորդը հայտնել է, որ հրացանը իրենն է, իսկ թռչունները որսացել է Քարակերտ գյուղի դաշտերից:
Փաստով նյութեր են նախապատրաստվում: