Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք

Արցախում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Վերջին մեկ օրում կատարվել է 58 թեստավորում:  Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ ստացիոնար բուժվում է 23 մարդ:

2022 թվականին կատարվել է 10120 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3060 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով հասարակության առողջությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031