Բաժիններ՝

Նեյմարը կարող է հեռանալ ՊՍԺ-ից մրցաշրջանի ավարտին

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է ամռանը հեռանալ ֆրանսիական ՊՍԺ-ից: Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները: ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ Թանիը դժգոհություն է հայտնել, որ թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչից: ՊՍԺ-ն ՉԼ-ի 1/8 եզրափակիչում զիջեց Մադրիդի «Ռեալ»-ին, երկու խաղերի ընդհանուր 3:2 հաշվով:

Նեյմարը մասնակցել է Չեմպիոնների լիգայի «Ռեալ»-ի դեմ երկու խաղին էլ: Իսկ «Ռեալ»-ից կրած պարտությունից հետո ՊՍԺ-ի հանդերձարանում, ըստ լրատվամիջոցների, Նեյմարը և ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման տարաձայնություններ են ունեցել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031