Բաժիններ՝

Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը երկրորդ երեխայի անունը դրել են Y

Իլոն Մասկն ու երգչուհի Գրայմսը երկրորդ երեխան են ունեցել, որին անվանել են Y․ այս մասին հայտնում է New York Post-ը:

Աղջիկը ծնվել է 2021-ի վերջին, բայց ծնողներին առաջին ամիսներին հաջողվել է թաքցնել նրա գոյությունը: Գաղտնիքը բացահայտել է Գրայմսը Vanity Fair-ին տված հարցազրույցներից մեկում: Նա լրագրողին տուն է հրավիրել՝ երեխայի լացը լսելու համար: Այդպես ամեն ինչ բացահայտվել է:

Երգչուհին օգտվել է փոխնակ մոր ծառայությունից, այդ պատճառով ոչ ոք հղիության և երեխայի ծննդյան մասին ոչինչ չի իմացել: Աղջկան անվանակոչել են X Dark Sideriel, կրճատ՝ Y, որն ակնկարկում է էքզաֆլոփի չափման միավորը, Dark-ը անգլերենից թարգմանած մութն է, որն ասոցացվում է անհայտության հետ, իսկ Sideriel-ը աստղային ժամանակի նկարագրությունն է հեքիաթային տարբերակով:

Հիշեցնենք, որ նրանք իրենց առաջնեկին անվանակոչել էին X Æ A-12։ Բայց քանի որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի օրենքներով անվան մեջ չի թույլատրվում օգտագործել արաբական թվեր, միլիարդատերն ու երգչուհին փոքր-ինչ փոփոխել էին երեխայի անունը՝ իրենց առաջնեկին տալով X Æ A-Xii անունը:

Գրայմսը երկրպագուներին բացատրել էր, որ անվան վերջին մասը նույն 12-ն է, պարզապես գրված է հռոմեական թվերով։

«Հռոմեական թվեր։ Այսպես ավելի լավ է»,- հայտարարել էր երգչուհին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս