Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց 1,5 տրլն դոլարով կառավարության ֆինանսավորմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը մարտի 10-ին ընդունել է ընթացիկ ֆինանսական տարում (սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերից) 1,5 տրիլիոն դոլարով կառավարության ֆինանսավորման փաթեթը: Նիստի հեռարձակումը տրվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։Նախաձեռնությունը պաշտպանել է 68 սենատոր, 31 օրենսդիր քվեարկել է դեմ:

Ընդունված փաթեթում ներառված է հումանիտար, ռազմական եւ տնտեսական օգնություն Ուկրաինային` 13,6 միլիարդ դոլարի չափով: Մարտի 9-ին նշված նախաձեռնությանը հավանություն է տվել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը: Սպիտակ տունն արդեն հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այդ նախաձեռնությունը:

Ավելի վաղ օրենսդիրները համաձայնեցրել են ֆինանսավորման փաթեթը՝ խորհրդակցությունների շատ ամիսներից հետո, որոնց պատճառով ստիպված են եղել ընդունելու դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման նախաձեռնություններ, վերջինն այն երկարաձգել է մինչեւ մարտի 11-ը:

Ընդունված փաթեթը թույլ կտա այդ ժամկետը երկարաձգել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Կոնգրեսականների կողմից հավանության արժանացած ֆինանսավորումը ներառում է շուրջ 780 միլիարդ դոլարի հատկացում՝ պաշտպանական կարիքների համար, եւ մոտավորապես 730 միլիադ դոլար՝ այլ ոլորտների ծախսերի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031