Բաժիններ՝

Ալվարդ Պետրոսյանի հրաժեշտի և վերջին բանաստեղծությունը

168.am-ը տեղեկացրել էր, որ կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։

Մեծանուն մշակության գործչի հարսը` Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալվարդ Պետրոսյանի հրաժեշտի վերջին բանաստեղծությունը։

Մեկ ծնելուց է աշխարհը փոխվում,
Մեկ կորցնելուց։
Միջուկը կյանքն է՝ խելահեղ, հզոր,
Մթին անդունդներ և լույսեր պես-պես։
Մահվանս օրը անձրև կմաղի
Երկինք առաքված իմ արցունքներն են։
Աշուն կլինի, օ, Վահան Տերյան,
Անձրևն էլ սառը, քաղցր, անվախճան։
Գարունով հղի այս ջուրը երկնից
Ծաղկունք է ու կյանք, հրավառություն,
Այս բուրյան շքեղ նվերը վերջին
Ձեզ համար է, Ձեզ, օրհնանք ամենքին։

168.am-ը խորապես ցավակցում է Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, նրա գրչի երկրպագուներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031