Անթալիայում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել են Անթալիայում: Հանդիպումից տեսանյութ է հրապարակել ՌԴ ԱԳՆ-ն:

Լավրովը նշել է, որ ուրախ է, որ կկարողանան մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի բոլոր հարցերի շուրջ, առավել ևս՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ ապրիլի սկզբին Ռուսաստան նախատեսվող այցի նախապատրաստման շրջանակներում։ «Վստահ եմ, որ այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների հետագա առաջխաղացմանը»,- նշել է Լավրովը:

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն էլ ասել է, որ որքան էլ հեռախոսով զրուցեն, սակայն նման կենդանի շփումները շատ կարևոր են: Նա նկատել է՝ վաղուց է, ինչ չեն տեսնվել, պետք է անցնել երկկողմ օրակարգի կետերով, բացի այդ կան նոր առաջացած խնդիրներ, պետք է քննարկել, խորհրդակցել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031