Totogaming ընկերությունը կին մարզիկների կողքին է՝ «Ուժը սեռ չունի» արշավի մեկնարկը
Totogaming ընկերությունը մեկնարկ տվեց կանանց միամսյակին նվիրված «Ուժը սեռ չունի» արշավին, որի նպատակն է սատարել կին մարզիկներին:
Արշավի շրջանակներում՝ մարտի 8–ին, Foodpark by Downtown–ում կայացավ «Տարվա կին մարզիկ 2022» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ընկերությունը մրցանակներ շնորհեց 10 անվանի մարզուհիների: Մրցանակներ հանձնվեցին շախմատիստուհիներ Աննա Սարգսյանին, Էլինա Դանիելյանին, ծանրամարտուհիներ Նազիկ Ավդալյանին, Հռիփսիմե Խուրշուդյանին, Իզաբելա Յալյանին, Լիանա Գյուրջյանին, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանին, հրաձգուհիներ Գոհար Հարությունյանին, Էլմիրա Կարապետյանին, կանադահայ գեղասահորդուհի Թինա Կարապետյանին։
Totogaming ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը նշում է, որ ընկերությունը սպորտի կողքին է և նպատակ ունի խթանել սպորտի զարգացումը Հայաստանում :
«Այս մրցանակաբաշխությամբ ցանկանում ենք ցույց տալ, որ Totogaming ընկերությունը կարևորում է կանանց դերը սպորտում և դրանով սկիզբ է դնում «Ուժը սեռ չունի» արշավին։ Միջոցառմանը հրավիրել ենք 10 անվանի մարզուհիների, որոնց դերը սպորտի զարգացման գործում բավականին մեծ է։ Հույս ունենք, որ սրանով սկիզբ կդրվի սպորտում կանանց սատարելու և մոտիվացնելու արշավին։ Մրցանակների արժանացած մարզուհիների ընտրությունը շատ պարզ է եղել․ ընտրվել են այն կանայք, ովքեր մեծ ներդրումներ և նվաճումներ ունեն իրենց սպորտաձևերում, բացի այդ ընտրել ենք նաև այնպիսի մարզուհիների, ովքեր նոր-նոր են սկսում իրենց քայլերը սպորտում։ Սպորտաձևերի ընտրության միջև որևէ տարբերություն չի դրվել, մեր նպատակն այլ է՝ տեսանելի դարձնել հայ կնոջ դերը սպորտում»,– ասաց ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը։
Սակայն սա Totogaming ընկերության կողմից սպորտի զարգացմանն ուղղված միակ նախաձեռնությունը չէ: Ընկերությունը հանդիսանում է Արարատ սպորտային ակումբի տիտղոսային հովանավորը և նաև աջակցում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտին։ Օրեր առաջ ընկերությունը անվանական կրթաթոշակներ հանձնեց ինստիտուտի երկու ուսանողների: Կրթաթոշակները կրում են Totogaming–ի դեսպաններ Միհրան Հարությունյանի և Դավիթ Մանոյանի անունները։
Ամփոփելով՝ նշենք, որ ընկերությունը հստակ նախանշել և մեծ նվիրումով իրականացրել ու իրականացնելու է բազմաթիվ նախագծեր մեկ հիմնական նպատակով՝ առավել գրավիչ դարձնել սպորտը Հայաստանում։