«Նիկոլի այսօրվա բարբաջանքը, թե ըստ V-Dem 2022թ․ վարկանիշի Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա», հերթական կեղծիքն էր»․ ապացույցներ
Տելեգրամյան Մելիք Ադամյան 2 ալիքը լուսանկարներ է տարածել՝ գրելով․ «Նիկոլի այսօրվա բարբաջանքը, թե ըստ V-Dem 2022 թվականի վարկանիշի Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա», հերթական կեղծիքն էր։
Լսելով նրա խոսքը, կարդացի հիշատակված զեկույցը եւ բացահայտեցի սուտը։
Ըստ տվյալ կազմակերպության դասակարգման, երկրների բաժանվում են չորս «լիգաների»՝ լիբերալ ժողովրդավարություն, էլեկտորալ ժողովրդավարություն, էլեկտորալ ավտոկրատիա, փակ ավտոկրատիա։
Այս տարվա տվյալներով, Հայաստանը դասակարգվել է էլէկտորալ ժողովրդավարությունների շարքին, այսինքն ոչ թե «բարձրագույն», այլ «առաջին» լիգայի։
Ինչքան անբարոյական պիտի լինել, որ համ երկրի կենսական խնդիրները բրախես ու թիթեռ նկարես, համ էլ նկարածդ ճանճը թիթեռի տեղ սղացնես։
Ապացույցները կցվում են»։