Բաժիններ՝

ՃՈ 2-րդ սպայական գումարտակը ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում

Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գումարտակի ղեկավար կազմի գլխավորությամբ, մարտի 7-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։

Ուժեղացված ծառայության նպատակը առանց համարանիշերի տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեց առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց։ Բացի այդ, ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց երեք տասնյակից ավելի արձանագրություն։

Հայտնաբերվեցին առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ հինգ, թաղանթապատված դիմապակիով՝ հինգ, առանց համապատասխան փաստաթղթերի՝ երկու մեքենա։ 5 տրանսպորտային միջոց տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031