Բաժիններ՝

«Նորմալ բնականոն պրոցես է»․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն՝ աշխատողների աշխատավարձերը նվազեցնելու մասին

Արդեն երկու տարի միայն  կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ ղեկավարությունը, համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝  օրերս վերանայել է բուժանձնակազմի հետ պայմանագրերը, համաձայն որոնց՝ ապրիլից աշխատավարձերը նվազելու են։ Աշխատակազմում ենթադրում են, թե հնարավոր է՝ ապրիլից վերադառնում են նախկին ռեժիմին։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի համակարգող Աիդա Կարապետյանը 168.am-ին հայտնեց, որ որպես կանոն ու նորմալ աշխատանքային պրոցես՝ յուրաքանչյուր հիմնարկում ամեն տարեսկզբին տեղի են ունենում հաստիքացուցակների փոփոխություններ:

«Նույն գործընթացը նաև մեզ մոտ է: Միանշանակ չի կարելի ասել, որ կրճատումներ են, քանի որ, ըստ հաստիքացուցակների, որոշ դեպքերում կարող է նվազում լինել, որոշ դեպքերում՝ բարձրացում: Սա նորմալ բնականոն պրոցես է»,- մանրամասնեց Աիդա Կարապետյանը:

Նա նշեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը շարունակում է սպասարկել կորոնավիրուսով հիվանդներին, և այդ առումով հիվանդանոցի վերապրոֆիլավորման տեսանկյունից որևէ փոփոխություն այս պահին նախատեսված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031