Թուրքիայում ծրագրում են 2023-ին իրականացնել անօդաչու կործանիչի 1-ին թռիչքը

Թուրքիայում ծրագրում են «Baykar savunma» ընկերության կողմից նախագծվող անօդաչու կործանիչի առաջին թռիչքն իրականացնել 2023 թվականին:

Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ հայտնել է ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելչուք Բայրաքթարը:

Թուրքիայի Գեբզեի տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Բայրաքթարը հայտարարել է, որ նոր «Bayraktar TB3» հարվածային անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) և անօդաչու կործանիչները հեղափոխություն են անելու ռազմական պատմության մեջ՝ դա համեմատելով 44-օրյա պատերազմում «Բայրաքթար TB2» ԱԹՍ-ների դերի հետ, որոնք ըստ իրեն՝ բեկումնային ազդեցություն են ուենցել արցախյան վերջին պատերազմում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031