Բաժիններ՝

Սնոուբորդը կարող է նոր մշակույթ ձևավորել մարզասերների մոտ. Գագիկ Սարգսյան

Հայաստանի սնոուբորդի անդրանիկ առաջնությունը կարող է նոր մշակույթ ձևավորել օլիմպիական այս մարզաձևի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

«Տարածվածության առումով, սիրողական մակարդակում սնոուբորդը շատ սիրված է Հայաստանում, բայց ունենք նաև պրոֆեսիոնալներ: Սնոուբորդն օլիմպիական մարզաձև է և համարվում է դահուկասպորտի ֆեդերացիայի մարզաձևերից մեկը: Առաջին առաջնությունից հետո հստակ պատկեր կունենանք մեր ունեցած ներուժի առումով»,-ասաց Սարգսյանը:

Վերջինս շեշտեց, որ ֆեդերացիան լուրջ փորձ ունի մարզաձևերի զարգացման առումով` հաշվի առնելով դահուկավազքը և լեռնադահուկը: Այս փորձի հաշվին ֆեդերացիան կկարողանա Հայաստանում առավել արագ զարգացնել սնոուբորդը:

«Սնոուբորդը կարող է նոր մշակույթ ձևավորել մարզասերների մոտ, քանի որ այն դասական սպորտային մարզաձևերից չէ: Փորձելու ենք փոքր տարիքից հիմք դնել մարզիկների մոտ »,-ասաց ֆեդերացիայի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031