Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 865-ով

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 865-ով: Մահացել է 26 մարդ։ Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 629 հազար 930 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 2820 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է միլիոն 570 հազար 884 հիվանդ: Մահացել է 16 հազար 456 մարդ: Մեկ օրում արվել էկորոնավիրուսի 7733 թեստ, այդ թվում 5381-ը՝ հակագենի եւ 2452-ը՝ ՊՇՌ-թեստ:

Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 11,19 տոկոս, վերջին 14 օրում՝ 18,43 տոկոս, վերջին յոթ օրում՝ 15,5 տոկոս: Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 827 հազար 920 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 190 հոգի: Ներկայում ստացիոնար հսկողության ներքո գտնվում է 2045 քաղաքացի: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս