Նիկոլ Քիդմանը լուրջ վնասվածքի պատճառով չի մասնակցել «Օսկարի» հավակնորդների ընդունելությանը
Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը վնասվածքի պատճառով չի մասնակցել «Օսկար 2022»-ի հավակնորդների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը։ Դերասանուհին ջլի պատռվածք է ստացել։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ Նիկոլը չի ծրագրում մոտակա ժամանակներում Լոս Անջելես մեկնել։
Բժիշկները ենթադրել են, որ արտիստը բախվել է վնասվածքի հետեւանքների հետ, որը ստացել է երիտասարդության տարիքներին։ Բոլոր նախագծերը, որոնց Նիկոլը պետք է մասնակցեր, սառեցվել են, մինչ նա լիովին կապաքինվի։
Նիկոլ Քիդմանն «Օսկարի» է առաջադրված «Լինել Ռիկարդո» ֆիլմում աշխատանքի համար։
«Օսկար 2022» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 27-ին։