ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են չհրապարակել իրենց բանակցությունների պայմանները մինչեւ «ընդհանուր դիրքորոշումների» համաձայնեցումը
ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված իրադրության շուրջ բանակցությունների պատվիրակությունների անդամները չեն հրապարակի առաջարկվող պայմանները մինչեւ «ընդհանուր դիրքորոշումների» համաձայնեցումը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի դիվանատան ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: «Բանակցային գործընթացը շարունակվում է. այն շատ դժվարին է:
Այնտեղ բազմաթիվ օպցիոններ կան, որոնք արտահայտվել են ե՛ւ մի կողմից, ե՛ւ մյուս կողմից: Մենք պայմանավորվել ենք (…) մինչեւ այն պահը, երբ կհամաձայնեցնենք ընդհանուր դիրքորոշումները»,-Պոդոլյակը ռուսաստանցի լրագրողուհի Յուլյա Լատինինոյին ասել է նրա YouTube-ալիքում տված հարցազրույցում: «Չենք ցանկանում այս փուլում, ինչ-որ չպարզված բաներ ասելով, որեւէ ոչ ճիշտ գործողության դրդել»,-հավելել է նա: Ռուսաստանի եւ Ուկրաինամի միջեւ բանակցությունների առաջին երկու փուլերը համապատասխանաբար տեղի են ունեցել փետրվարի 28-ին եւ մարտի 3-ին, երրորդը, ինչպես սպասվում է, տեղի կունենա ընթացիկ շաբաթվա սկզբին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: