Բաժիններ՝

Ավտոմեքենայից ոսկյա զարդեր են գողացել

Փետրվարի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մասիս քաղաքի Հերացու փողոցում իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայից ոսկյա զարդեր են գողացել:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.20-ի սահմաններում, օգտվելով մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից և վարորդի անուշադրությունից, Մասիս քաղաքի Հանրապետության և Հերացու փողոցների խաչմերուկի մոտ կայանված մեքենայի սրահից գողացել մոտ 635 գրամ ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի հատկանիշներով:

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Մարմարաշեն գյուղի 24-ամյա մի բնակիչ, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է, որ փետրվարի 26-ի ժամը 17.50-ի սահմաններում ինքը և երևանցի ծանոթը գնացել են Մասիս, որտեղ ծանոթը մեքենայից հափշտակել է ոսկյա զարդեր, ապա իրեն տվել է 5 զարդ:

Մարմարաշենցու տնից զարդերը առգրավվել են:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է երիտասարդի հանցընկերոջ ինքնությունը՝ Երևանի 31-ամյա բնակիչ: Պարզվել է նաև, որ կողոպուտին մասնակցել է Երևան քաղաքի 32-ամյա մեկ այլ բնակիչ ես: Երկուսն էլ Երևան քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին և ձերբակալվել:

Քննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս