«Զավեշտալի է, երբ Սպարապետի ոգեղենությունն ու ժառանգությունը քաղաքական կոնյուկտուրայում վաուչերների տեղ խուրդած մարդիկ խոսում են Վազգենի ՎԱԶԳԵՆ լինելուց». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զավեշտալի է, երբ Սպարապետի ծննդյան առիթով իր շիրիմի մոտ պատանի երկրապահմերի երդումն ընդունում են մարդիկ, որոնք լուռ կամ բարձրայայն խրախուսում էին, երբ կրթության նախարարությունում դարանակալած դդմազգիները «Պատանի երկրապահ» ակումբներին, որ ստեղծվել էին լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանի ջանքերով եւ պետական աջակցություն ստացել իմ նախարարական պաշտոնավարման ժամանակ, զրկում էին ֆինանսավորումից եւ հանում դպրոցներից։
Զավեշտալի է, երբ Սպարապետի ոգեղենությունն ու ժառանգությունը քաղաքական կոնյուկտուրայում վաուչերների տեղ խուրդած մարդիկ խոսում են Վազգենի ՎԱԶԳԵՆ լինելուց։
Նման օրերին մի շարք սուբյեկտների այցը մեր հերոսների շիրիմներին պիտի հավասարեցվի դիակապտությանն ու պատժվի։
Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ»։