Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել․ «Իմ հզոր համայնք» կուսակցություն

Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը սկսել է ակնհայտ անօրինական գործունեություններ իրականացնել. խոսքը վերաբերում է մանկապարտեզները քաղաքականացնելուն։ Այս մասին ասված է «Իմ հզոր համայնք» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Գարիկ Սարգսյանը ապօրինի որոշումներ է կայացրել և աշխատանքից ազատել է թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների տնօրեններին, իսկ թիվ 3 մանկապարտեզի տնօրենին խիստ նկատողություն է հայտարարել, նա աշխատանքից ազատել է նաև համայնքի գեղարվեստի դպրոցի տնօրենին։ Գարիկ Սարգսյանի այս որոշումները կրում են բացառապես քաղաքական բնույթ։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սպարտակ Թարթիկյանի գլխավորությամբ դատապարտում է նմանօրինակ երեւույթները, որոնք ավելի են խորացնում երկրում առկա ճգնաժամերը»,– ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս