Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը տելեգրամյան ալիք է բացել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն արդեն իր տելեգրամ ալիքն ունի։

«Բարի գալուստ Մելիք Ադամյան, 2։ Շնորհակալ եմ բաժանորդագրվելու համար։ Ձեզ կառաջարկվի ինչպես ընդհանուր, այնպես էլ «էքսկլյուզիվ» կոնտենտ։

Ես սպամ չեմ անի, դուք էլ mute չանեք ։ Ձեր՝ Աշոտյան։

Հ.Գ. Բոլոր ճանապարհները տանում են , դե գիտեք ուր»,-այսպիսին է նրա առաջին գրառումն իր տելեգրամում։

168.am-ի հետ զրույցում վերջինս նկատեց` տելեգրամ ալիքի անհրաժեշտությունը առաջացել է հատկապես Ռուսաստանում և Բելառուսում Ֆեյսբուք սոցիալական ցանցն արգելելու ֆոնին, և այն հասանելի է ինչպես բոլոր հետաքրքրված անձանց, այնպես էլ առանձնապես ֆեյսբուքից զրկված մեր հայրենակիցների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031