2018 թվականից Նիկոլ Փաշինյանն ի՞նչ էր բանակցում Ալիևի հետ. Հակոբ Արշակյանը հարցն անպատասխան թողեց

ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Արցախի տարածքները հանձնել են նախկին իշխանությունները, մասնավորապես՝ Երկրորդ և Երրորդ նախագահները, քանի որ նրանք գնացել մեկ բանի մասին են բանակցել, սակայն եկել հասարակությանը մեկ այլ բան են ներկայացրել:

Ըստ Հակոբ Արշակյանի՝ նախկին իշխանությունների ամբողջ բանակցությունները եղել են Արցախի տարածքները հանձնելու վերաբերյալ:

168.am-ը հարց ուղղեց Հակոբ Արշակյանին, թե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով ի՞նչ էր բանակցում Ալիևի հետ, սակայն Հակոբ Արշակյանը հարցը լսեց ու որևէ պատասխան չտվեց:

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականից Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ առաջին հանդիպումից հետո հայտարարեց, որ որևէ բանի շուրջ չեն բանակցել, պարզապես Ալիևն իրեն ծանոթացրել է բանակցային գործընթացին: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունները սկսել է իր սեփական՝ զրո կետից:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031