Հայկ Մամիջանյանին ամեն կերպ պատժելու հրահանգ է իջեցվել իշխանական խմբակցությանը

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դուրս եկավ հավասարակշռությունից, նախկին նախագահներին դավաճան անվանեց ու անգամ հայհոյեց ԱԺ ամբիոնից, ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը:

Նիկոլ Փաշինյանի այդ վարքագծից հետո դահլիճում իրարանցում սկսվեց, նախ՝ Արամ Վարդևանյանը, ապա՝ Հայկ Մամիջանյանը բավականին կոշտ արձագանքեցին տեղի ունեցածին, ապա ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:

168.am-ը երեկ արձանագրել էր, որ այն պահին, երբ Հայկ Մամիջանյանը դուրս էր գալիս դահլիճից, ԱԺ նախագահության կողքով անցնելիս, անմիջապես ամբիոնի մոտ, դիմելով Հակոբ Արշակյանին, բայց ակնհայտորեն նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ելույթը, նա նետեց՝ «Ես չեմ թույլ տա, որ քո պես դավաճաններն Արցախի հերոսներին դավաճան անվանեն»:

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի սարքած երեկվա սկանդալից հետո իշխանության թիրախում է հայտնվել Հայկ Մամիջանյանը: Իշխանական խմբակցությանը ցուցում է տրվել պատժել Հայկ Մամիջանյանին, այդ թվում՝ նաև ֆիզիկական հարձակման ենթարկելով:

Մամիջանյանի երեկվա ռեպլիկը փաստացի շատ ծանր են տարել իշխանական խմբակցությունում, եթե կրկին որոշել են գործի դնել փորձված մեթոդը:

Տեսանյութեր

Լրահոս