Բաժիններ՝

Գորիսի համայնքային ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Փետրվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Համաձայն հաղորդման՝ փետրվարի 6-ից 13-ը Գորիսի Վանքի տափ փողոցի կիսակառույց շինությունից էլեկտրական գործիքներ էին գողացել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի համայնքային ոստիկանները բացահայտեցին գողությունը՝ պարզելով կասկածվողի ինքնությունը։

Փետրվարի 22-ին գորիսցի 17-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա անցած տարվա դեկտեմբերին Գորիսի տարբեր թաղամասերում կայանված 4 մեքենայից մարտկոցներ էր գողացել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս