Բաժիններ՝

Մարտունու ոստիկանները բացահայտել են Վարդենիկ գյուղի բնակարանային գողությունը. կան ձերբակալվածներ

Փետրվարի 23-ի գիշերը 1-02 ծառայություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի իր տան խոհանոցի պատուհանից մտել են ներս, գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Մարտունու բաժին:

Դեպքի վայր մեկնած բաժնի օպերատիվ խումբը ձեռնարկեց անհետաձգելի միջոցառումներ, քրեական հետախույզներն էլ անցան օպերատիվ աշխատանքի: Դեպքի մի շարք հանգամանքներ հուշում էին, որ կատարողներին փնտրելու համար հեռու գնալ պետք չէ:

Ի վերջո, դեպքից երկու օր անց, երբ արդեն ձեռք էին բերվել բավական ապացույցներ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մարտունու բաժին բերման ենթարկվեցին 17, 18 և 27 տարեկան երեք երիտասարդ. երեքն էլ տուժածի համագյուղացիներն էին: Նրանք խոստովանեցին արարքը:

27-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փող: Նա խոստովանեց, որ դա էլ գողոնի մաս է: Պարզվեց նաև, որ 18-ը դեռ չբոլորած պատանին փետրվարի 24-ին գողացած ոսկյա ականջօղեր էր հանձնել Երևանում բնակվող տարեկից ընկերոջը, նա էլ

Մալաթիայի տոնավաճառում դրանք վաճառել էր մի անծանոթի: Իսկ 18-ն արդեն բոլորած պատանին իրավապահներին է ներկայացրել թաքցրած գողոնի մյուս մասը` 108 հազարից ավելի մետաղադրամ ու ոսկյա մեկ շղթա:

Դեպքի առթիվ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, երեքն էլ ձերբակալվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031