Հայաստանը ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի հարցով հակառուսական բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր ընթացող հատուկ նիստի ընթացքում Ուկրաինայի տարածքում ՌԴ ռազմական օպերացիան դատապարտող բանաձև ընդունեց։

Փաստաթղթով, որն իրավաբանական ուժ չունի, ՄԱԿ-ը Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել ռազմական օպերացիան Ուկրաինայի տարածքում՝ դուրս բերելով իր զորքերը հարևան երկրի տարածքից։

Բանաձևի օգտին է քվեարկել թվով 141 երկիր, դեմ 5 երկիր՝ ՌԴ-ն, Բելառուսը, Սիրիան, Սիրիան, Էրիթրեան և Հյուսիսային Կորեան։ Ձեռնպահ է քվեարկել 35 երկիր, այդ թվում Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը և այլն։ Նշենք նաև, որ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031