Ուժեղացված ծառայություն՝ Աշտարակում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները փետրվարի 28-ի երեկոյան բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ուժեղացված ծառայության ընթացքում Ոսկեվազ համայնքից բաժին բերման ենթարկեցին 22-ամյա երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ: Նա մեքենայի սրահից ներկայացրեց ատրճանակ։
Բացահայտվեց նաև ապօրինի թմրաշրջանառության դեպք։ Կոշ համայնքից բերման ենթարկված 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 12 գրամից ավելի քաշով։
Աշտարակի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք էին բացահայտել նաև օրեր առաջ. Բյուրական համայնքից բերման էին ենթարկել 24-ամյա երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր մարիխուանայի նմանվող 4 գրամից ավելի զանգված։
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։