Բաժիններ՝

Մոսկվա է վերադարձել մասնագետների առաջին խումբը, որը հետ է կանչվել Կուրուի տիեզերակայանից

Մասնագետների առաջին խումբը, որը հետ է կանչվել Կուրուի տիեզերակայանից, վերադարձել է Մոսկվա: Այդ մասին հայտնել է «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը։ «Գվիանայի տիեզերական կենտրոնից (ԳՏԿ) Մոսկվա է վերադարձել ռուսաստանցի մեկնարկի մասնագետների եւ հրթիռաձիգների առաջին խումբը, որը բաղկացած է 29 մարդուց»,-Ռոգոզինը գրել է իր Telegram-ալիքում:

«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ մնացած 56 հոգին Կուրուից ինքնաթիռով կժամանեն առաջիկայում: Ավելի վաղ Ռոգոզինը հայտարարել էր, որ պետական կորպորացիան, ի պատասխան ԵՄ-ի պատժամիջոցների, դադարեցնում է համագործակցությունը ֆրանսիական Գվիանայում Կուրուի տիեզերակայանի եվրոպացի գործընկերների հետ եւ հետ է կանչում իր տեխնիկական անձնակազմին:

ԵՄ-ն խիստ ֆինանսական ու տեխնոլոգիական սեկտորալ սահմանափակումներ է մտցրել ՌԴ-ի 64 հանգուցային կառույցների դեմ, այդ թվում՝ «Պրոգրես» հրթիռա-տիեզերական կենտրոնի նկատմամբ, եւ լրջորեն սահմանափակել է այդ կառույցների մուտքի հնարավորությունը կապիտալի շուկա եւ արգելել տեխնիկական օգնության տրամադրումը նրանց եւ նրանց հետ ապրանքների, ռազմական կամ կրկնակի նշանակության տեխնոլոգիաների, ինչպես նաեւ բեւեռային լայնություններում ու առափնյա ծանծաղուտներում նավթի արդյունահանման տեխնոլոգիաների եւ սարքավորումների առեւտուրը:

Նաեւ ԵՄ-ն հաստատել է բարձրատեխնոլոգիական արտադրանքի, մասնավորապես, կապի համակարգերի, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների, ավիացիոն եւ տիեզերական բաղադրիչների ընդլայնված ցուցակ, որոնք արգելվել են Ռուսաստան մատակարարումների համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031