Բաժիններ՝

Իսպանիան հարձակողական զենք կուղարկի Ուկրաինային

Իսպանիայի իշխանությունները որոշել են հարձակողական զենք մատակարարել Ուկրաինային:Մարտի 2-ին այդ մասին հայտարարել է թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ): «Իսպանիան ուկրաինական դիմադրությանը կմատակարարի հարձակողական ռազմական նյութ,- նշել է վարչապետը:- Մենք պետք է եվրոպական պատասխան տանք եվրոպական սպառնալքին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն է եւ դենացիֆիկացիան: Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, ռուսաստանցի զինվորականները հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին, այլ բարձր ճշտգրտության միջոցներով շարքից հանվում է ռազմական ենթակառուցվածքը, ուստի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031