
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը 1 տարով երկարաձգվել է

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 12-ը:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 17-րդ հոդվածի 4-րդ մասերով՝
Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի գլխավոր քարտուղար Խաչատուր Վարազդատի Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի մարտի 12-ը»,- ասված է որոշման մեջ: