Նոր «Բայրաքթար»-ներն արդեն ժամանել են և մարտական ​​հերթապահություն են իրականացնում. Ուկրաինայի ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ թուրքական նոր «Բայրաքթար» անօդաչուներն արդեն ժամանել են Ուկրաինա և մարտական հերթապահություն են իրականացնում, գրում է ru.interfax.com.ua-ն։

«147 ժամ պաշտպանություն: Իրադարձությունների բնույթը փոխվում է: Ռուս օկուպանտները փորձում են ինչ-որ կերպ պահպանել իրենց ստորաբաժանումների մարտունակությունը։ Բայց դա ավելի ու ավելի է դժվարանում: Այդ մասին են վկայում սպաներով ռուս զինվորների խմբերի բազմնաթիվ հանձնումները, ինչպես նաև հարձակումը շարունակելուց հրաժարվելը»,- գրել է նա Facebook-ում։

Ռեզնիկովն ասել է, որ մարտի 1-ին երկար զրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, և նույնիսկ փորձառու ամերիկացի զինվորականը լիովին հիացած են ուկրաինացի զինվորների պրոֆեսիոնալիզմով և ժողովրդի տոկունությամբ։

«Մեր ստացվող օգնության չափն ավելանում է։ Օգնություն տրամադրող երկրների թիվը գնալով ավելանում է։ Անգամ նրանք, ովքեր դա անհնարին էին համարում, միանում են»,- հավելել է պաշտպանության նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս