![](/banners/BeFunky-design.jpg)
Գերմանիան շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/Gemania-Turkia.jpg)
Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած ռազմական միջամտության համատեքստում Գերմանիան շնորհակալություն է հայտնել Թուրքիային Մոնտրոյի կոնվենցիայի դրույթները կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրեր առաջ Թուրքիան փակել է Բոսֆորի և Դարդանելի նեղուցները Ուկրաինայի և Ռուսաստանի նավերի համար: Բացառություն են կազմում միայն ռազմաբազա վերադարձող նավերը, որոնք կարող են անխոչընդոտ վերադառնալ սևծովյան ռազմաբազաներ:
Հիշեցնենք, որ 1936 թվականին ընդունված Մոնտրոյի կոնվենցիայի 19-րդ կետի համաձայն՝ Թուրքիան պատերազմական իրավիճակում կամ նման վտանգի պարագայում իրավունք ունի սահմանափակել պատերազմող երկրների ռազմական նավերի անցումն իր վերահսկողության ներքո գտնվող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով: Բացառություն են միայն ռազմակայան վերադարձող նավերը, որոնք կարող են անարգել վերադառնալ ելման կետեր: