ԱՄՆ-ը փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

ԱՄՆ իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար. Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի առջև։

Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի օդային տարածքում ռուսական ինքնաթիռների թռիչքների արգելքն ուժի մեջ կմտնի մարտի երկուսին՝ օրվա վերջ: Ասվում է ԱՄՆ տրանսպորտի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, արգելքը կտարածվի բոլոր օդանավերի վրա, որոնք պատկանում են, հավաստագրված են, շահագործվում են, գրանցված են, վարձակալված են կամ վերահսկվում են Ռուսաստանի կամ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձանց կողմից: Դա ներառում է մարդատար և բեռնափոխադրող, կանոնավոր և չարտերային թռիչքներ իրականացնող ինքնաթիռները, ինչը, ըստ էության, նշանակում է ԱՄՆ օդային տարածքի փակում Ռուսաստանի բոլոր առևտրային ավիափոխադրողների և քաղաքացիական այլ ինքնաթիռների համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031