
ԱԺ-ն մարտի 1-ի հերթական նիստի ավարտից հետո կանցկացնի լրացուցիչ նիստ

ՀՀ ազգային ժողովը մարտի 1-ին ժամը 18:30-ից մինչև 20:00-ն կանցկացնի լրացուցիչ նիստ:
Մարտի 1-ի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն առաջարկեց մարտի 1-ին ժամը 18:30-20:00-ն ավելացնել ևս մեկ նիստ: Նա խնդրեց առաջարկը դնել քվեարկության:
Մարտի 1-ի չորրորդ հերթական նիստից հետո մեկ լրացուցիչ նիստ անցկացնելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը քվեարկությամբ ստացավ 59 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:
Խորհրդարանն այժմ քննարկում է Հաշվեքննիչ պալատի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածության հարցը:
Ժամը 16:30-ից մինչև 18:00-ն ԱԺ-ում հայտարարությունների ժամ է: