
Կալիֆոռնիայում հինգ մարդ է զոհվել եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով. BNO News

Փետրվարի 28-ին առնվազն հինգ մարդ է զոհվել հրաձգության հետեւանքով Սակրամենտո քաղաքից (Կալիֆոռնիայի նահանգ) ոչ հեռու գտնվող եկեղեցում, ոստիկանությունը ժամանել է պատահարի վայր: Այդ մասին հայտնել է BNO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրներ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ պատահարի վայրում աշխատում են Սակրամենտոյի օկրուգի ոստիկաննեը, նաեւ ներկա է հատուկ նշանակության ջոկատը:
Հեռուստաալիքը Twitter-ի իր էջում գրել է, որ կարգի պահապանները հավաստել են հինգ զոհվածների մասին տեղեկատվությունը: Կրակողի ինքնությունը եւ նրա դրդապատճառները հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կան երեխաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: