Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 2465-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2465-ով: Մահացել է 25 մարդ։
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 1 միլիոն 605 հազար 472 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում ապաքինվել է 12 հազար 840 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը կարողացել է հաղթահարել է 1 միլիոն 504 հազար 161 հիվանդ:
Մահացել է 16 հազար 163 մարդ: Մեկ օրում արվել է 14 հազար 138 թեստ, այդ թվում 7910-ը՝ հակագենի եւ 6228-ը՝ ՊՇՌ-թեստ:
Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում է 17,44 տոկոս, վերջին 14 օրում՝ 26,54 տոկոս, վերջին յոթ օրում՝ 22,06 տոկոս:
Ներկա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել 2 միլիոն 816 հազար 627 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 387 հոգի:
Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 4 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4595, քովիդ-հյուրանոցներում՝ 417 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: