
Թուրքիայում ընդդիմադիր «Ազգ» դաշինքն ունի 41․3%, իսկ իշխող «Ժողովրդական» դաշինքը՝ 36․6% աջակցություն

Թուրքիայում գործող «Artıbir» հետազոտական ընկերությունը հրապարակել է թուրքական քաղաքական ուժերի վարկանիշը ցույց տվող վերջին սոցհարցման արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Թուրքիայում այժմ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ-AKP) ունի 28․9 տոկոս աջակցություն, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP)՝ 27․2, ազգայնական «Լավ» կուսակցությունը՝ 14․1, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP)՝ 13․4 տոկոս աջակցություն։ Իշխող կոալիցիայի անդամ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) վարկանիշը ցածր է անցողիկ շեմից և կազմում է ընդամենը 6․8 տոկոս։
Այսպիսով, այս պահին Թուրքիայում ԺՀԿ-ի և «Լավ» կուսակցության կազմած ընդդիմադիր «Ազգ» դաշինքը (Millet İttifakı) ունի 41․3 տոկոս վստահության քվե և դա ավելին է ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի ձևավորած իշխող «Ժ