Բաժիններ՝

Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութ ու գողոն

Բնակարանային գողության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում փետրվարի 16-ին խուզարկություն է կատարվել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի տներից մեկում և կից շինություններում: Աշտարակի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ այդ տանը իրեղեն ապացույցներ կան։ Տեղեկությունները հավաստի էին։

Հյուրասենյակի պահարանից հայտնաբերվեցին ատրճանակ ու խմիչք: 30-ամյա տանտերը խոստովանեց, որ խմիչքը գողացել էր չորս տարի առաջ` Անտառուտ համայնքի ամառանոցներից մեկից: Խուզարկությամբ պատշգամբի պահարանից էլ հայտնաբերվեց մոտ 14 գրամ մարիխուանա: Ըստ տանտիրոջ` թմրամիջոցն իրենն է:

Նույն քրեական գործի շրջանակներում Աշտարակի ոստիկաններն ու քննիչները խուզարկություն են կատարել նաև մեկ այլ բյուրականցու տանը: Այնտեղ հայտնաբերվել է մոտ 90 գրամ մարիխուանա:

Նշանակվել են փորձաքննություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս