Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ուկրաինայում ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունը

Արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ուկրաինայում Հայաստանի զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

«Ուկրաինայում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին տեղեկությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»,- գրել է Հունանյանը:

«Տելեգրամ»-ի ալիքներում տեղեկություն էր տարածվել, թե իբր հայ զինծառայողը ևս մասնակցում է Խարկովում Ուկրաինայի դեմ գործողություններին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28