Պիրոգ «12 գդալ»
Բաղադրիչներ
1. Ձու – 3 հատ
2. Փխրեցուցիչ – 10 գ
3. Աղ – 1 պտղունց
4. Կիտրոն – 0.5 հատ
5. Շաքարավազ – 12 ճ/գ
6. Բուսայուղ – 12 ճ/գ
7. Կաթ – 12 ճ/գ
8. Ալյուր – 12 ճ/գ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը հարել շաքարավազի և աղի հետ:
2. Ավելացնել կաթը, բուսայուղը, կիտրոնի հյութը և քերած կեղևը:
3. Հարել, լցնել ալյուրը և փխրեցուցիչը:
4. Նորից հարել, մինչև ստացվի միասեռ զանգված:
5. Թխելու համար նախատեսված կաղապարը յուղապատել, ալյուր շաղ տալ, խմորը լցնել մեջը և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 30 րոպե:
6. Պիրոգը պատրաստ է, մատուցել թեյի կամ սուրճի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը