Բաժիններ՝

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանից վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ

Բռնցքամարտիկ Լիլիթ Դալլաքյանի` Հայաստանի առաջնության ժամանակ վերցված դոպինգ-նմուշառման մեջ հայտնաբերվել է արգելված նյութ՝ Ֆուրոսեմիդ (S5 միզամուղ և քողարկող միջոցներ):

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության հակադոպինգային գործակալությունը: Դալլաքյանը ժամանակավորապես հեռացվում է՝ հակադոպինգային կանոնների հնարավոր խախտման պատճառով։

Եթե հետաքննության ընթացքում ապացուցվի, որ մարզիկը հակադոպինգային կանոններ չի խախտել, համապատասխան որոշումը նույնպես կհրապարակվի։

Քանի դեռ մարզուհու գործն ընթացքի մեջ է, ՀՀ հակադոպինգային գործակալությունը որևէ մեկնաբանություն չի տալու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28