2 միլիոն դոլար՝ 24 ժամվա ընթացքում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել էր, որ նոր Donda 2 ալբոմը կթողարկվի միայն իր՝ Stem Player սթրիմինգային հարթակում։ Նա հայտնել էր, որ այն չի լինի ոչ Apple Music-ում, ոչ Spotify-ում և ոչ էլ Youtube Music-ում:
Այս որոշումը երաժշտական ինդուստրիայի պատասխանն է նրանց վրա սթրիմինգային հարթակների բացասական ազդեցության, որոնցից կախված են կատարողները:
«Այսօր արտիստները ստանում են գումարի ընդամենը 12 տոկոսը, որը վաստակում է ինդուստրիան։ Ժամանակն է երաժշտությունն ազատել այս ճնշող համակարգից: Եկել է վերահսկողության տակ վերցնելու եւ սեփական աշխարհը կառուցելու ժամանակը»,- ասել էր Քանյե Ուեսթը։
Երեկ Քանյե Ուեսթը հայտնել է Stem Player-ի վաճառքի աճի մասին․
«Մենք 24 ժամվա ընթացքում 2 227 012,05 դոլար ենք վաստակել։ Աստված ողորմած է։ Շնորհակալություն, որ միացել ենք»։
Stem Player-ը թողարկվել էր Քանյեի նախորդ՝ «Donda» սկավառակի համար։ Դրա արժեքը կազմում է 200 դոլար, գրում է The Flow-ն։