Բաժիններ՝

Ճիշտ նախաճաշը պետք է լինի այսպիսին

Ռուսաստանում գործող Scrocchiarella ռեստորանի շեֆ-խոհարար Տիցիանո Կազիլոյի բաղադրատոմսը:

Բաղադրիչներ

1. Ձու – 3 հատ

2. Շամպինիոն – 50 գ

3. Եփած սպիտակ սունկ – 25 գ

4. Սոխ շալոտ – 20 գ

5. Կարագ 82.5% – 10 գ

6. Ձիթապտղի յուղ – 10 գ

7. Տրյուֆելի յուղ – 5 գ

8. Սերուցք 22% – 40 գ

9. Աղ – 2 գ

10. Աղացած սև պղպեղ – 1 գ

11. Մաղադանոս – 2 գ

Պատրաստման եղանակը

1. Սոխ շալոտն օղակաձև կտրատել և տապակել ձիթապտղի յուղի և կարագի խառնուրդի մեջ:

2. Սոխին ավելացնել կտրատած շամպինիոնները և նախապես խաշած սպիտակ սունկը։ Մի քիչ աղ և պղպեղ ցանել, տապակել, մինչև փափկի:

3. Ձվերը հարել, այնուհետև ավելացնել սերուցքը և զանգվածը լցնել նախօրոք տաքացրած, յուղապատ տապակի մեջ։

4. Պատրաստի ձվածեղը դնել ափսեի մեջ, վրան լցնել սնկային զանգվածը։ Տրյուֆելի յուղ շաղ տալ, զարդարել մաղադանոսով։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28