Բաժիններ՝

Ժամանակակից սեր. իմ սերը մնաց Անդալուզիայում

168.am-ի «Ժամանակակից սեր» շարքը ընդլայնում է իր սահմանները: Այս անգամ իր սիրո պատմությամբ մեզ հետ կիսվել է Թագուհին, ում սերը մնաց Անդալուզիայում:

«Դժվար է դա սեր կոչել, բայց կարճատև սիրավեպ էր, որն ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում: Իսպաներեն էի սովորում համալսրանում, հրաշալի տիրապետում էի: Ավարտելուց հետո որոշեցի EVS-ի մասնակցել: Ընտրեցի Իսպանիան և որպես կամավոր մեկնեցի Անդալուզիա: Կյանքիս ամենահիշարժան մի քանի ամիսներն էին, որոնք նշանավորվեցին նաև Միգելի հետ իմ սիրավեպով: Վերջինիս հետ ծանոթացել ենք փողոցում: Անդլաուզիայի կյանքի անբաժանելի մասն է երգն ու պարը: Գրեթե ամեն օր փողոցում կարող եք պարի շոուների հանդիպել: Դե պատկերացրեք իսպանացի տղամարդկանց, որոնք ֆլամենկո են պարում: Միգելն էր պարում, հետո մի քանի ամիս միասին պարեցինք…

Ես վերադարձա Հայաստան, ինքը մնաց իր հայրենիքում: Նամակագրական կապի մեջ ենք, բայց, տարօրինակ կհնչի, ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, երբ բոլորովին լուր չունեմ իրենից: Մի օր, գուցե, հանդիպենք, չգիտեմ, բայց Միգելը միշտ կմնա սրտիս ամենամոտ մարդկանցից մեկը»:

Շարքի հեղինակ՝ Անի Գաբուզյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս