Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳ նախարարը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղարին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան փետրվարի 19-23-ը կայցելի Գերմանիայի, Բելգիա և Միացյալ Նահանգներ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Դմիտրի Կուլեբան կայցելի Գերմանիա, Բելգիա և ԱՄՆ, փետրվարի 19-23-ը արտաքին գործերի նախարարը կմասնակցի ԱՄ և ՄԱԿ միջոցառումներին և բանակցություններ կունենա ԱՄՆ հետ: Փետրվարի 22-ին Վաշինգտոնում Դմիտրի Կուլեբան բանակցություններ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, առանցքային թեմաներն են լինելու Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական հետագա ագրեսիայից, պաշտպանունակության ամրապնդումը, տնտեսական ու ֆինանսական կայունության ապահովումը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, փետրվարի 19-ին նա նախագահ Զելենսկիի հետ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28