
Անչափահաս եղբայրները հրկիզել և վնասել էին ՌԴ-ում բնակվող հարևանի գույքը

Փետրվարի 17-ին ոստիկանություն զանգած Վեդիի բնակիչը խնդրել էր, որ ոստիկան մոտենա Գևորգ Մարզպետունու փողոց:
Նշված հասցե մեկնած Արարատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 5-ի ժամը 10.00-ից փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել ոստիկանություն զանգած քաղաքացու՝ ՌԴ-ում բնակվող եղբոր տուն և ոչինչ չգողանալով՝ հրկիզման միջոցով վնասել են գույքը:
Հարուցված քրեական գործի շրջանակներում Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի սկզբներին Վեդիի բնակիչ երկու անչափահաս եղբայրներ պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել նշված տուն և հրկիզման միջոցով պատճառել գույքային վնաս: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին՝ հարցաքննության:
Նախաքննությունը շարունակվում է: