«Դա նշանակում է դանդաղ գործողության միանգամից երկու ականների պայթյուն վարամիավորված Հայաստանի Հանրապետության հիմքի տակ»

Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Որոշ հայակերպեր միջազգային իրավունքից այնպես են վախենում, ինչպես սատանան խնկից։
Դրանց թիվը բազմանում է, օրինակ, այն հաճույքից, որ նորանկախ Հայաստանն ի սկզբանե հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ։

Մինչդեռ այդ «անմեղ պատրաստակամությունը» անկախացող վերամիավորված Հայաստանի հիմքի տակ դրված դանդաղ գործողության առաջին ականներից մեկն էր։

Ասեմ՝ ինչու, բայց համբերեք մինչեւ հետգրությունը.

Վերամիավորված Հայաստանի շրջափակումը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից եղել ու մնում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ու նրանց կողմից դա որպես նախապայման ներկայացնելը եղել է ու կա հանցագործություն մարդկության հանդեպ։

Բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել ու տալիս հակառակ կողմին իր կատարած մեկ հանցագործությունը չեզոքացնել ավելի վաղ կատարածով` հանցակից են եղել ու կան նրան։

Ավելի պարզ ասած՝ Թուրքիան ու Ադրբեջանը այսօր էլ պարտավոր են ապաշրջափակել մեզ առանց հայերից «նեղանալու», քանի որ դա միջազգային իրավունքի պահանջ է։

Նույնը ասել ու կրկնում եմ Արցախի վերամիավորման դեմ ներկայացված նախապայմանի մասին։

Այսօր, երբ նրանք «հանում» են իրենց ապօրինի նախապայմանները «առանց նախապայմանների խաղաղության» դիմաց, դա նշանակում է ոչ այլ ինչ, քան դանդաղ գործողության միանգամից երկու ականների պայթյուն վարամիավորված Հայաստանի Հանրապետության հիմքի տակ։

Հ. Գ. Ցեղասպանության ճանաչման/չճանաչման խնդիրն ավելի նուրբ է, որին կանդրադառնամ ավելի հարմար պահի։

Առայժմ հիշեք, որ Հայաստանը որևէ կերպ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ու մոբիլիզացրեք ձեր ջանքերը առնվազն 3 դանդաղ գործողության ականներ ականազերծելու հաշվարկով։
#մեր_գաղտնիքները շարքից»։

Տեսանյութեր

Լրահոս